Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1897-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 1897-Ա

ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 08042024 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է

  1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

  Մանվել Ղազարյանի (բնակության հասցե՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան 12 շ․, բն․ 30) կողմից Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի բակում թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 08042024 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության և ներկայացված զեկուցագրի հիման վրա 2024 թվականի ապրիլի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 18042024, 15։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով՝ Մանվել Ղազարյանին փոստային առաքանիով 10․04․2024 թվականին ուղարկվել է ծանուցագիր, որը վերջինս ստացել է 11․04․2024 թվականին։ Մանվել Ղազարյանը նշանակված օրը ներկայացավ լսմանը, ներկայացրեց ավտոտնակի լուսանկարներ, հայտնեց, որ դիրքորոշում չունի։ 

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.  

 Մանվել Ղազարյանն Արտաշատ քաղաքի Շահումյան 12 բազմաբնակարան շենքի բակում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի  154-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես հողօգտագործման իրավունք չունեցող անձ, համայնքին պատկանող հողամասի վրա, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում և/կամ/ առանց թույլտվության կառուցել է /տեղադրել/ ավտոտնակ։

  Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 18042024, 15։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով՝ Մանվել Ղազարյանը փոտային առաքանիով ծանուցվել է։ Մանվել Ղազարյանը ներկայացավ լսմանը, սակայն դիրքոշում չհայտնեց, ներկայացրեց ավտոտնակի լուսանկարներ։ 

 2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.  

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով>>:

 Oրենսգրքի 2191-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ <<համայնքի ղեկավարը կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը․․․>>։

 Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

  Oրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ  մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Oրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.

4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.

5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից:

  Համաձայն Օրենսգրքի 34-րդ հոդվածի Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.

2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.

3) անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը.

4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.

5) իրավախախտումը տարերային աղետի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.

6) իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Վարչական տույժ նշանակող մարմինը (պաշտոնատար անձը), նայած վարչական իրավախախտման բնույթին, կարող է տվյալ հանգամանքը ծանրացուցիչ չհամարել:

  Վարչական մարմինը արձանագրում է, որ սույն գործում կատարված իրավախախտումը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ վարչական մարմնին հայտնի չեն։

 

3 Եզրափակիչ մաս                        

 Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ, 23-րդ և 32-րդ հոդվածներով,  և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1․ Մանվել Ղազարյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով։

2․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

4․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner