Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Վաչագան Վարդանյանի 17.04.2024 թվականի թիվ Ք-5759 դիմումը՝ որոշում եմ․
1․Վաչագան Վարդանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Մինասյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0046-0003 կադաստրային ծածկագրով հողամասում մասնակի կիսանկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Վ. Վարդանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: