Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Կամոյի փողոցի թիվ 10 տնամերձ հողամասի բաժնային սեփականատեր Արթուր Գուրգենի Արամյանը 600քմ մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 629,7քմ:
Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով. ո ր ո շ ու մ եմ՝
1.Արտաշատ համայնքի Կամոյի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող տնամերձ հողամասի բաժնային սեփականատեր՝ Արթուր Գուրգենի Արամյանի /ծնվ. 04.06.1973 թվականին/ 2 շնչից՝ Կատյա Տիգրանի Արամյան /ըստ անձնագրի՝ Վարդանյան //ծնվ. 17.07.1937 թվականին// բաղկացած ընտանիքին պատկանող 600քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 29,7քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը:
2.Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման համար նախատեսված տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ պարոն Կ.Պողոսյանի վրա: