Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 6-րդ հոդվածի 2-րդ մասով, «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/03» ծածկագրով գնման պայմանագրի /այսուհետ՝ Պայմանագիր/ 7․11 կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/03» ծածկագրով գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանման /այսուհետև՝ ստորաբաժանում/ 2024թ ապրիլի 14-ի նիստի արձանագրային որոշումը՝ որոշում եմ․
1. Առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/03» ծածկագրով գնման ընթացակարգի մասնակից ԷԼ ԸՆԴ ԷՎ ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Հանձնարարել ստորաբաժանմանը՝ ապահովելու սույն որոշման տրամադրումը ՀՀ ֆինանսների նախարարությանը և մասնակցին որոշման կայացման հաջորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից: