Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով , որ Արտաշատ համայնքի բնակիչ 2-րդ խմբի հաշմանդամ Հենզել Նիկողոսյանն ապրում է իր հաշմանդամ կնոջ ու 1-ին խմբի զին.հաշմանդամ տղայի հետ սոցիալապես ծանր պայմաններում, ընդառաջելով նրա խնդրանքին . համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝ Արտաշատ համայնքի Արազի փողոցի թիվ 45 շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ Հենզել Նիկողոսյանին տալ ավտոմեքենայի գույքահարկի արտոնություն 16 500 /տասնվեց հազար հինգ հարյուր / դրամի չափով: |