Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Սիրանուշ Անդրեասյանի 19.04.2024 թվականի թիվ Ք-5871 դիմումը՝ որոշում եմ․
1․Սիրանուշ Անդրեասյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Մխչյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-038-0009-0009 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան վերակառուցման և ավտոտնակի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Ս. Անդրեասյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: