Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Մկրտիչ Սահակյանի 15.04.2024 թվականի թիվ Ք-5569 դիմումը՝ որոշում եմ․
1․Մկրտիչ Սահակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 17 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-024-0018-0003 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինությունների կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Մ. Սահակյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: