Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 303
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 137-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ 25․10․2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Սերինե Հայրապետյանի միջև 25․10․2004 թվականին կնքված պայմանագրի 9-րդ կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 15․02․2024 թվականի թիվ Ե-701 գրությունը և Արսեն Գրիգորյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․

1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաք Երևան-Երասխ մայրուղու հասցեում գտնվող 3000 քառակուսի մետր մակերեսով հողամասի՝ 25․10․2004 թվականին կնքված վարձակալության պայմանագրի 8-րդ կետում նշված տարեկան վարձավճարը՝ 88200 /ութսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 266460 /երկու հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.74 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner