Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Գևորգ Սարգսյանի 04.04.2024 թվականի թիվ Ք-5139 դիմումը՝ որոշում եմ․
1․Գևորգ Սարգսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոց թիվ 26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0032-0007 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան վերակառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է, ի լրումն/։
2.Գ. Սարգսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: