Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 08 փետրվարի 2022 թվականի N 5-Ա որոշմամբ հաստատված «Համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի համապատասխան դրույթները՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 11։00-ին Արտաշատ համայնքի Ազատավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի նիստերի դահլիճում /հասցե՝ Մարքսի փող․, շենք 17/ կկայանա հանրային քննարկում՝ Արտաշատ համայնքի Ազատավան վարչական բնակավայրի Կ․ Մարքսի փողոցը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված պարտադիր ժամկետային զինվորական ծառայող Դավիթ Մարգարյանի անվամբ՝ «Դավիթ Մարգարյան» փողոց անվանափոխելու վերաբերյալ:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։