Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-18, 3.1-19/, իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի /ծածկագրեր՝ 3.1-20/, քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-21, 3.1-22/, աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-25/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 6-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 22-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: