ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-----------------------------
Արտաշատ համայնք 26-ը հուլիսի 2022 թվական
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի /ծածկագիր 2.1-1/, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /ծածկագիր 2.1-3/, եկամուտների հաշվառման բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետի /ծածկագիր 2.1-5/, կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների համակարգման բաժնի պետի /ծածկագիր 2.1-6/, գնումների բաժնի պետի /ծածկագիր 2.1-7/, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի /ծածկագիր 2.1-8/, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի /ծածկագիր 2.1-9/, իրավաբանական բաժնի պետի /ծածկագիր 2.1-10/, քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի /ծածկագիր 2.1-11/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2022 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա կրկնակի մրցույթ:
Հասցեն` ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, թիվ 62,
Արտաշատի համայնքապետարանի 2-րդ հարկի
նիստերի դահլիճում
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ս.ՄԿՐՏՉՅԱՆ