Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-1, 3.1-2/, գյուղատնտեսության և բնապահպանության առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-3, 3.1-4/, աշխատակազմի առաջատար մասնագետների /ծածկագրեր՝ 3.1-23, 3.1-24/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 8-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: