Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գնումների բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-16, 2.3-17/, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-18, 2.3-19, 2.3-20/, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետների /ծածկագրեր՝ 2.3-21, 2.3-22/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 11-ին ժամը 11:00-ին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 27-ը:
Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: