Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով . համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Մարքսի փողոցի թիվ 27/1 հասցեում գտնվող, Վարդան Սամվելի Խաչատրյանին /ծնվ.21.11.1984 թվականին, նույն.քարտ 000964536.տրված 23.01.2013թվ., 027կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Մարքսի փողոց թիվ 27-31 հասցեում գրանցված 0,12619հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին /ծածկագիր 03-001-0178-0163/ կից 0,0046հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0178-0175/, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Վարդան Սամվելի Խաչատրյանին:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: