Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքը`
Լոտ 1- Արտաշատ համայնքի Շիրվանզադե փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող /ծածկագիր`03-001-0075-0075/ 0,013 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
2.Հողատարածքի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով: