Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ընդառաջելով Ն.Մուրադյանի 24.09.2020 թվականի թիվ Մ-1506 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցի թիվ 154/1 հասցեում գտնվող, Նարինե Սերգեյի Մուրադյանին վարձակալության իրավունքով գրանցված 0,0108 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0041-0053/, թույլատրել գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով օտարելու Նարինե Սերգեյի Մուրադյանին:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: