Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքը`
Լոտ 1-Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 15/5 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0127-0029/ 0,0155հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
2.Հողատարածքի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել 2021 թվականի ընթացքում: