Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է`
1. Արտաշատ համայնքի ավագանու 29.11.2017 թվականի թիվ 49-Ա որոշման թիվ 2 հավելվածում` ,,Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ,, մասից հանել 65-րդ տողը` անասնաբույժ 1. 110000 /մեկ հարյուր տասը հազար/ դրամ:
2.Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: