Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի «Արտաշատ համայնքի հաշվեկշռում հաշվառված թվով 31 տրանսպորտային միջոցներն աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու և օտարման մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ N 83-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման հավելվածի 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։