 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1081-Ա
ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ, ՍԵՐԳՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՂԱՐՇԱԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Ս. Հարությունյանի 05.03.2025 թվականի թիվ ԱՇԹԴ/243/1114-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատողներ՝ Մաթևոս Դավթյանի, Սերգո Հարությունյանի և Վաղարշակ Մինասյանի կողմից Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-045-0106-0181 կադաստրային ծածկագրով հողամասում տնտեսական շինության կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Սերգո Հարությունյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ