Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1665-Ա

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.4-րդ և 119.10-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի ժբ ենթակետով՝ որոշում եմ․

1.Արտաշատ համայնքի բյուջեից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի անվամբ  «Ամերիաբանկ»  ՓԲԸ-ում բացված 1570059908989000 հաշվեհամարին փոխանցել 1․000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, ԵԴ2/4171/02/24 քաղաքացիական գործով էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք ներկայացնելու համար:

2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին՝ 2-օրյա ժամկետում կատարել համապատասխան վճարումը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ