Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1694-Ա

ԷԴԳԱՐ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Էդգար Վասիլյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 07.04.2025 թվականի թիվ ՃՀԱ/226/12764-25 դիմումը՝ որոշում եմ․

 

1․Էդգար Վասիլյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դալար գյուղի Զ․ Անդրանիկի փողոց 43 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-032-0001-0014 կադաստրային ծածկագրով հողամասում Առևտրի սրահի և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։

2.Էդգար Վասիլյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ