 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՄԱՐՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 1107-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՀԱՏՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 76161, ծածկագրեր՝ 03011MBSYJVB, 03011ZY5KRVU/ և ուսումնասիրելով Վ.Հովսեփյանի 07.02.2024 թվականի թիվ Ք-2317 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Ե. Չարենցի փողոց, 14 հասցեում գտնվող, Հռիփսիմե Մանուկյանին, Վարդան Հովսեփյանին, Երջանիկ Հովսեփյանին, Մարինե Հովսեփյնաին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-011-0029-0018 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի մասնատել երկու հատվածի, առաջին հատվածի՝ 0,05590հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Այգեստան, Ե. Չարենցի փողոց, 14 բնակելի տուն, երկրորդ հատվածի՝ 0,04410 հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Այգեստան, Ե. Չարենցի փողոց, 14/1 բնակելի տուն։
2․Վ.Հովսեփյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ