 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1693-Ա
ԱՍՔԱՆԱԶ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, 02․02․2002թ․ N91 կառավարության որոշումը և ուսումնասիրելով Ասքանազ Ղուկասյանի 01.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/240/4994-25 դիմումը, որոշում եմ․
1.Ասքանազ Ղուկասյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Ա․ Մանուկյան փողոց 54/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-080-0007-0008 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակելի տան և կոյուղահորի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Ասքանազ Ղուկասյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ 900415151241 հաշվեհամարին՝ քանդման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ