ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 2043-Ա
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂՑՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆՈՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.295 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՑԱԾՐԱՐԺԵՔԻՑ / ՎԱՐԵԼԱՀՈՂ/ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ /ԽԱՂՈՂ/ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17-ը սեպտեմբերի 2009 թվականի N1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով քաղաքացի Նորիկ Մկրտչյանի դիմումը / թիվ Մ-3750 13.06.2022թ./ և հիմք ընդունելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը.
ո ր ո շ ու մ ե մ ՝
1.Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող, քաղաքացի Նորիկ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 03-097-0281-0005 կադաստրային ծածկագրով 0,295 հա հողամասը ցածրարժեք /վարելահող/ հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկ /խաղող/:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում :
3 Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ