Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՄԱՐՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 1108-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՀԱՏՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 143458, ծածկագրեր՝ 03009UXYDWFD, 03009D4CBLU4/ և ուսումնասիրելով Մ.Ադամյանի 01.02.2024 թվականի թիվ Ք-1963 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի, Պռոշյան փողոց, 26 հասցեում գտնվող, Նոռա Ադամյանին, Մարտին Ադամյանին, Ալվարդ Ադամյանին, Նաիրա Ադամյանին, Աննա Ադամյանին, Արաքսյա Սարգսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-009-0018-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի մասնատել երկու հատվածի, առաջին հատվածի՝ 0,0587 հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Այգեզարդ, Պ. Պռոշյան փողոց, 26 բնակելի տուն։ Երկրորդ հատվածի՝ 0,0886 հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Այգեզարդ, Պ. Պռոշյան փողոց, 26/1 բնակելի տուն։

2․Մ.Ադամյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։

3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ