Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 4127-Ա

ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ՝ որոշում եմ․

 

1.Արտաշատի համայնքապետարանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեզարդ, Արաքսավան, Դիմիտրով, Մրգավետ, Ոստան, Քաղցրաշեն, Դվին բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:

2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ