 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 4133-Ա
ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Գրիգոր Գրիգորյանի 11.09.2023 թվականի թիվ Ք-11157 դիմումը, որոշում եմ․
1․ Գրիգոր Գրիգորյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Հ․Աճառյան փողոց 45/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0061-0054 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով երկհարկանի բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Գ․Գրիգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ