Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ N 2041-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂՑՎՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՆՈՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.375 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՑԱԾՐԱՐԺԵՔԻՑ / ԿՈՐԻԶԱՎՈՐ/ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ /ԽԱՂՈՂ/ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17-ը սեպտեմբերի 2009 թվականի  N1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով քաղաքացի Նորիկ Մկրտչյանի դիմումը / թիվ Մ-3751 13.06.2022թ./ և հիմք ընդունելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված  արձանագրությունը. 

ո ր ո շ ու մ ե մ ՝

1. Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող, քաղաքացի Նորիկ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 03-097-0282-0004 կադաստրային ծածկագրով 0,375 հա հողամասը ցածրարժեք /կորիզավոր/ հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկ /խաղող/:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում :

 

3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ