Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1076-Ա

ՀԱՍՄԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՌԱԶՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՄԱՍՈՎ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՔԱՐԵ ՊԱՐՍՊԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Հ. Հայրապետյանի 25.02.2025 թվականի թիվ ԱՇԹԴ/251/928-25 դիմումը՝ որոշում եմ․

1.Տրամադրել կառուցապատողներ Հասմիկ Կարապետյանի, Խաչիկ Հակոբյանի, Ռազմիկ Հակոբյանի և Արսեն Հակոբյանի կողմից Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի Մ. Նալբանդյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-062-0054-0004 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով երկհարկանի բնակելի տան, ավտոտնակի և քարե պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:

2.Հասմիկ Կարապետյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին  շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ