Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1699-Ա

«ԱՐՏԱՇԱՏ-ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱԶԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.

1.Մայիսի 1-ի՝ աշխատանքի օրվա առթիվ,  «Արտաշատ-կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել խրախուսանք՝ միանվագ դրամական պարգևատրում պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով՝ 420000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։

2.Առաջարկել «Արտաշատ-կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին կազմակերպության  աշխատակիցների նկատմամբ  կիրառել խրախուսանք՝ միանվագ դրամական պարգևատրում:

3․Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ