Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 5429-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՂԱՐՇԱԿ ԽՈՐԵՆԻ ՄԱՄՐԵՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Վ․ Մամրեյանի 19/11/2024  թվականի թիվ Ք-16073 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Աբովյան փողոց 16 հասցեում գտնվող 03-001-0020-0016 կադաստրային ծածկագրով 0,11338հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1, 2, 3, 4, 5,  և թիվ 6 շինությունների նկատմամբ /կառուցված՝ 1983, 1986, 1989 և 1996 թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել Վաղարշակ Խորենի Մամրեյանի /ծնված 16/04/1958 թվականին/, Աննա Վաղարշակի Մամրեյանի /ծնված 09/02/1983 թվականին/, Լիլիթ Վաղարշակի Մամրեյանի /ծնված 04/10/1984 թվականին/ և Գեղամ Վաղարշակի Մամրեյանի /ծնված 07/12/1985 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 

2․Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:

3․0,11338հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:

4․Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին։

5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ