Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 900-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հաշվի առնելով Արտաշատ համայնքի ներքոհիշյալ բնակիչների ընտանիքների սոցիալապես անապահով վիճակը և ընդառաջելով նրանց խնդրանքին. որոշում եմ՝

1.Արտաշատ համայնքի 2021 թվականի բյուջեի 10.07.01.54 (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) գործառնական դասակարգման 4726 (հուղարկավորման նպաստներ բյուջեից) հոդվածից 40 000 (քառասուն հազար) դրամ անհատույց դրամական միջոց հատկացնել  Տիգրան Սարգսյանին (դիմում թիվ Ս-1559, 31.08.2021 թվական, Իսակով 101/18) աներոջ՝ Խոսրով Ստեփանի Խոսրովյանի (ք.Արտաշատ, Խարազյան 26/11), 40 000(քառասուն հազար) դրամ Եֆրեմ Նազարյանին (դիմում թիվ Ն-1650, 09.09.2021 թվական, Իսակովի 74/9) դստեր՝ Էլեն Եֆրեմի Նազարյանի (ք.Արտաշատ, Իսակովի 74/9) հուղարկավորման ծախսերը փոխհատուցելու նպատակով:

                                                             Ընդամենը՝ 80 000 (ութսուն հազար) դրամ:

2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ տիկին Մ. Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում:

3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ պարոն Ս. Մուրադյանի վրա:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ