Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՅԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1991-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 233867, (ծածկագիր՝ 033425FZVMFP) Գ․Սարգսյանի 12/05/2025 թվականի Ք-6078 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, Գագիկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-074-0047-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Շահումյան, Սայաթ-Նովայի փողոց, 65/1 բնակելի տուն։

2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Գ․Սարգսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։

3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ