 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՄԱՐՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 1109-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՀԱՏՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 145882, ծածկագրեր՝ 03057UCX7PFB, 03057LP8JGCV/ և ուսումնասիրելով Դ․Բադալյանի 15.02.2024 թվականի թիվ Ք-2783 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մասիս գյուղի 5-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, Դավիթ Բադալյանին, Վերգինե Բադալյանին, Լենա Դանիելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-057-0037-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի մասնատել երկու հատվածի, առաջին հատվածի՝ 0,0559հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Մասիս, 4-րդ փողոց, 9 բնակելի տուն, երկրորդ հատվածի՝ 0,0500 հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Մասիս, 4-րդ փողոց, 9/1 հողամաս։
2․Դ.Բադալյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ