Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՅԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1996-Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՄԲՈ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի N 280-Ա որոշումը և «ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․ Թովմասյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 15.05.2025 թվականի թիվ Հ-6270 գրությունը՝ որոշում եմ․ 

 1․Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 08.01.01.51 գործառնական դասակարգման /սպորտային միջոցառումների կազմակերպում/ 4727 հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ տրամադրել միանվագ դրամական խրախուսում՝  80.000/ ութսուն հազար/ ՀՀ դրամ՝ 

1) Մանուշակ Խաչատրյան - 50․000 /հիսուն  հազար/ ՀՀ դրամ, մարզիչ՝ Ստյոպա Խաչատրյան - 30․000 / երեսուն  հազար/ ՀՀ դրամ.

2.Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ։

3.Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Խաչատրյանին:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ