 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3870-Ա
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տնօրեն՝ Մ․ Շահինյանի 08.09.2025 թվականի թիվ ՀՆ/5656-25 դիմումը, որոշում եմ․
1․«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Խանջյան փողոց 73/1 հասցեի ջրագծի կառուցման աշխատանքներ անցկացնելու շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ