Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1669-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍ ՆԱՐԵԿ ԱՐՏԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Արտակ Լևիկի Պետրոսյանի 23․04․2025 թվականի թիվ Ք-5380 դիմումը, հաշվի առնելով անչափահաս՝ 12․03․2009 թվականին ծնված Նարեկ Արտակի Պետրոսյանի կարծիքը,  Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը,  որոշում եմ՝

1.Թույլատրել  անչափահաս՝ 12․03․2009 թվականին ծնված Նարեկ Արտակի Պետրոսյանին   հոր՝ Արտակ Լևիկի Պետրոսյանի (անձ․AL0276550, տրված 07․06․2023թ․, տրված 027-ի կողմից)  համաձայնությամբ  նոտարական գրասենյակում ներկայացնել դիմում մոր՝  Մանե Ռաֆիկի Ներսիսյանի  (մահացած 26․10․2016թ․), մահից հետո մնացած ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ։ 

2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ