Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3862-Ա

ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Սամվել Սարգսյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 01.09.2025 թվականի ՃՀԱ/235/30053-25 դիմումը՝ որոշում եմ․

 

1․Սամվել Սարգսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոց 25/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0019-0007 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան վերակառուցման, նոր հատվածի կառուցման, ճակատային տեսքի ձևափոխման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։

2.Սամվել Սարգսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

20 __ թ. ______________   ____                                                                    

ք.Արտաշատ