 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519 artashatmeria@artashat.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 1697-Ա
ԱՆԴՐԱՆԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Անդրանիկ Կիրակոսյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 18․04.2025 թվականի թիվ ՃՀԱ/241/14452-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Անդրանիկ Կիրակոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-055-0117-0005 կադաստրային ծածկագրով հողամասում անասնագոմի և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Անդրանիկ Կիրակոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Արտաշատ