Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքը`
Լոտ 1- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցի թիվ 164 հասցեում /ծածկագիր` 03-001-0041-0044/, 0,16 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածք:
- Հողատարածքի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել նրա կադաստրային արժեքի 100% չափով:
- Աճուրդ անցկացնել բաց դասական եղանակով:
|