Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.01.2006 թվականի ,,Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումով և հաշվի առնելով, որ 0,00806 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային սխալ քարտեզագրման արդյունքում ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 724-Ն որոշմամբ սխալմամբ փոխանցվել որպես քաղաքացիների սեփականություն, իսկ վերջինիս նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
- Արտաշատ համայնքում քարտեզագրման սխալի հետևանքով առաջացած որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված Օգոստոսի 23 փողոցի թիվ 29/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00806 հա մակերեսներով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արտաշատ համայնքի սեփականություն իրավունքը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
|