Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1033-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Ա/Ձ Միսակ Դավթյանի միջև 31.07.2025 թվականին կնքված ԱՄԱՀ-ՄԱԾՁԲ-25/89 պայմանագրի համաձայն տեսահսկողական համակարգի ծառայության համալրմամբ պայմանավորված՝ քանակը՝ 1 հատ, գինը՝ 960.000 (ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1034-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Ա/Ձ Միսակ Դավթյանի միջև 15.08.2025 թվականին կնքված ԱՄԱՀ-ՄԱԱՊՁԲ-25/90 պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ պայմանավորված՝ (Մուտքը կասեցնող սարք՝ արգելափակոց, քանակը՝ 1 հատ, գինը՝ 550.000(հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|