Այսօր: Երկուշաբթի, 23 Մայիսի 2022թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 53_Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 53_Ա


Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7 ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒՅԹՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 65,91 ՔՄ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՄԱՐՏԻՆ ՎԱՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՍՈՆԱ ՍԵՅՐԱՆԻ ՕՐԴՈՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Արտաշատի նախկին քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 03.03.1982 թվականի թիվ 3 որոշման հիման վրա Մարտին Վանիկի Հարությունյանի չորս (4) անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 2 հասցեում գտնվող 65,91 քմ օրինական կառուցված մակերեսով բնակարանը (միասնական օրդեր թիվ 001961): Բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացին ընտանիքը չի մասնակցել, ինչի հետևանքով Արտաշատ համայնքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 2 հասցեում գտնվող 65,91 քմ օրինական կառուցված մակերեսով բնակարանը ,,Հայաստանի Հանրապետության և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատի համայնքապետարանին՝ օրենքով սահմանված կարգով տնօրինելու համար:

  Ներկայումս այդ բնակարանում հաշվառված են Մարտին Վանիկի Հարությունյանը, Արսեն Մարտինի Հարությունյանը, Սարգիս Մարտինի Հարությունյանը, Սոնա Սեյրանի Օրդոյանը, Սոֆյա Սարգսի Հարությունյանը, Մարտին Սարգսի Հարությունյանը, Հովսեփ Սարգսի Հարությունյանը, Սյուզաննա Սարգսի Հարությունյանը, Մարիա Սարգսի Հարությունյանը, սակայն բնակվում և գույքին փաստացի տիրապետում են Մարտին Վանիկի Հարությունյանը, Սարգիս Մարտինի Հարությունյանը, Սոնա Սեյրանի Օրդոյանը:

   Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 2 հասցեում գտնվող բնակարանի բնակիչ Մարտին Վանիկի Հարությունյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 22.11.2019 թվականի թիվ Հ-2224 դիմումը, համայնքի ավագանին       ո ր ո շ ու մ է՝

   Արտաշատ համայնքի Արարատյան փողոցի թիվ 7 շենքի թիվ 2 հասցում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 65,91 քմ օրինական կառուցված մակերեսով բնակարանը նվիրել Մարտին Վանիկի Հարությունյանին /անձնագիր՝ 003862406/, Սարգիս Մարտինի Հարությունյանին /անձնագիր՝ 002005791/, Սոնա Սեյրանի Օրդոյանին /անձնագիր՝ AS 0626377/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner