Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և ընդառաջելով ,,Արմեն-ԱՔԷ,, ՍՊԸ տնօրեն Ա.Գրիգորյանի 29.06.2021 թվականի թիվ Գ-1155 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Արտաշատ համայնքի տարածքում գտնվող, ,,Արմեն-ԱՔԷ,, ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող 3,0686հա մակերեսով /03-001-0640-0015 ծածակգրի տակ գտնվող/ գյուղատնտեսական նշանակության /վարելահող, խաղող, կորիզավոր/ 0,92398հա մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /գինու արտադրամաս, պահեստ, համտեսի սրահներ, գրասենյակային տարածքներ/:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
|
|