Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Քարտեզագրման սխալի հետևանքով որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող 03-045-0004-0008 կադաստարային ծածկագրով 0,1264 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի տվյալների։
2. Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |