Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ռ.Գրիգորյանի 13.08.2021թվականի թիվ Գ-1464 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Արտաշատ համայնքի տարածքում գտնվող, Ռուդիկ Գրիգորի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,16895հա մակերեսով/ 03-001-0963-0011 ծածակգրի տակ գտնվող/ գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /սառնարանային տնտեսություն/:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
|
|
|