Այսօր: Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 80-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 80-Ա


Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ

,,ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով համայնքի ավագանին
ո ր ո շ ու մ   է`

   1. ,,Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 100 % չափով նվազեցման արտոնություն սահմանել`

 

    1/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար.

    2/ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:

   2. ,,Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 50  % չափով նվազեցման արտոնություն սահմանել`

    1/ միակողմանի ծնողազուրկ /մահացած ծնող ունեցող/ երեխաների համար.

    2/ 1-ին և /կամ/ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

    3/ երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.

    4/հաշմանդամ երեխաների համար:

   3. ,,Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար կիրառվում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի միայն մեկ արտոնություն:

   4. Ոչ արտաշատաբնակ, այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող ոչ արտաշատաբնակ զինծառայողների երեխաները չեն օգտվում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նվազեցման արտոնությունից:

   5. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի համար կիրառելու 50-ից 100  %-ի չափով նվազեցման արտոնություն`համայնքի ավագանու կողմից սահմանված կարգին , պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

    6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner