Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և համայնքի ավագանու 20.10.2020 թվականի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին,, թիվ 92-Ա որոշմամբ. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի հասարակականո կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքը` Լոտ 1-Արտաշատ համայնքի Ս.Շահումյան փողոց թիվ 35 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0155-0065/ 0,01713հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը: 2.Հողատարածքների աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել 2021 թվականի ընթացքում: |